Մեզ համար հետաքրքիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ևս մեկ օտարերկրյա աջակից, ի դեմս Օլաֆ Շոլցի, իշխանազրկվեց: Արձանագրված արդյունքը հաստատում է նաև մեր այն կանխատեսումները, որ աշխարհի առաջատար երկրներում տարածվելու է խորքային փոփոխությունների ալիքը:
Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն շնորհավորել է Գերմանիայի պահպանողականներին: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքները արտացոլում են այն, որ գերմանացիները հոգնել էին Շոլցի գլխավորած իշխանության կողմից վարած «ողջամտությունից զուրկ քաղաքականությունից»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ